#Inno4Dev-ը  սոցիալական նորարության ծրագիր է, որն իրականացնում է ՄԱԶԾ՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության աջակցությամբ:
Կոլբա Լաբը ստարտափ ինկուբատոր է ու նորարար մտածողությամբ մարդկանց ակումբ։ Անկախ տարիքից, մասնագիտությունից ու հետաքրքրություններից, եթե դուք ունեք նորարար գաղափար, որ կարող է բարեփոխել Հայաստանի իրավիճակը, միացե՛ք մեզ։ 
Հաջորդ նորարար գաղափարների մրցույթի թեման ընտրում եք հենց դուք (1-պակաս նախընտրելի, 3- առավել նախընտրելի թեմա):
Ընտրել մրցույթի թեման
 
Առողջապահություն *

Որո՞նք են այն նոր ու նորարար միջոցները, որոնք կօգնեն մատչելի, հասանելի ու որակյալ բուժ. օգնություն ապահովել հասարակության բոլոր խմբերին:



 
«Խելացի քաղաք»

Ինչպե՞ս առավել արդյունավետ կազմակերպել ռեսուրսների օգտագործումը քաղաքային ենթակառուցվածքներում, ակտիվացնել քաղաքացիների ու պետական կառույցների համագործակցությունը եւ ավելի ինտերակտիվ դարձնել քաղաքային ծառայությունները: Որո՞նք են այն մոտեցումները, որոնք առաջարկում քաղաքների և համայնքների «խելացի» զարգացում եւ ղեկավարում:



 
Կրթություն

Ինչպե՞ս կրթական համակարգը ավելի գրավիչ ու ինտերակտիվ դարձնել: Որո՞նք են այն ստեղծագործ միջոցները, որոնց շնորհիվ դասընթացի, դասարանների ու լսարանների մասին պատկերացումները կարող են փոխվել: Միգուցե գիտելիքներ ստանալու այլ տարբերակներ կան, որոնք կարող են փոխել կրթության ընթացքի մեր ընկալումը:



 
Աշխատանքային շուկա

Կա՞ն արդյոք գործազրկության դեմ  պայքարի այլընտրանքային ճանապարհներ, ինչպես  աշխատանքային շուկան դարձնել ավելին ներառական: Ինչպե՞ս պաշտպանել աշխատողների իրավունքները, բարելավել աշխատանքային պայմանները, դարձնել շուկան առավել մրցակցային եւ արդյունավետ:



 
Սպառողների իրավունքներ

Կա՞ն արդյոք միջոցներ, որոնք կօգնեն սպառողներին զերծ մնալ ցածրորակ ապրանքներից ու ծառայություններից օգտվելուց: Ինչպե՞ս մատուցվող ապրանքն ավելի վստահելի դարձնել, լինի դա թե ՛ սննդի արտադրության, թե ՛ նորաձեւոթյան ոլորտում:



 
Շրջակա միջավայրի պաշտպանություն

Որո՞նք են այն նորարար միջոցները, որոնք կօգնեն կանխատեսել կամ մեղմել կլիմայի փոփոխության հետեւանքները: Կա՞ արդյոք նորարարական գաղափար, որը կնվազեցնի բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա եւ կերաշխավորի Հայաստանի կայուն ապագան:



 
Արվեստ և ճարտարապետություն

Կարո՞ղ է արդյոք նոր հասարակական տարածքը կամ նոր ֆորմատի միջոցառումները փոխակերպել շրջապատող միջավայրի մեր  ընկալումը: Ինչպե՞ս  է հնարավոր ստեղծագործ մոտեցումների միջոցով ազդել սոցիալական հարցերի քննարկմանը:



 
Ժողովրդավարություն

Ինչպե՞ս է հնարավոր շարքային  քաղաքացիների ներգրավել հանրային կառավարման գործընթացի մեջ: Գոյություն ունի՞ որեւիցե նորարար ճանապարհ, որը կօգնի քվեարկությունը ավելի մատչելի դարձնել, կամ որոշումների կայացումն ավելի բաց ու մասնակցային:



 
Հավասար հնարավորություններ եւ ներառում

Ինչպե՞ս է կարելի ապահովել մեր միջավայրի առաջարկվող հնարավորությունների հասանելիությունը հասարակության բոլոր խմբերին: Ինչպե՞ս անել, որպեսզի բոլոր սոցիալական խմբերը հավասարապես օգտվեն բոլոր հասանելի ծառայություններից, արդյո՞ք կարող ենք նորարարությունը ծառայեցնել մեր հասարակությունում հավասարությանը հասնելու համար:



 
Արդարադատություն և օրենքի գերակայություն

Երբեւէ մտածել ե՞ք, որ դատական հաստատությունների հետ համագործակցությունը կարելի է փոխակերպել, ինչպես նաեւ բարելավել ձեռնարկությունների, բիզնես վարողների եւ հարկային ու վարչական ենթակառուցվածքների միջեւ փոխազդեցությունը: Կա՞ որեւէ նորարարական գաղափար, որի շնորհիվ հնարավոր կլինի իրավաբանական ծառայությունները հասանելի դարձնել բոլորին, առանց ռեսուրսների մասին անհանգստանալու:



 
Այլ

Ունե՞ք այլ ոլորտին վերաբերող առաջարկ, որը մեր մտքով դեռ չի անցել: Անպայման պատմեք մեզ դրա մասին:
Thanks for completing this typeform
Now create your own — it's free, easy & beautiful
Create a <strong>typeform</strong>
Powered by Typeform